Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ Հայաստանը պետք է մտնի ռուբլու գոտի. «Հայոց աշխարհ»

Հունվար 09,2014 11:25

Հատված տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ հարցազրույցից:

  -Ի՞նչ կասեք Մաքսային միության տարածքում միասնական արժութային գոտու ստեղծման մասին: Ի դեպ, վարչապետը նկատեց, թե այդպիսի հարց օրակարգում այսօր չկա, այն չկա նաեւ ճանապարհային քարտեզում, ավելին՝ ակնարկեց, թե որպեսզի ՀՀ բանկերը գործարք իրականացնեն ռուբլով, պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն, ինչը շատ բարդ գործընթաց է, մանավանդ որ Հայաստանը հիմնականում դոլարացված երկիր է:

– Նախ դոլարացման բարձր մակարդակն արդեն իսկ խիստ բացասական երեւույթ է Հայաստանի համար: Հանուն ինչի՞ ենք կառչած մնացել դրանից, եւ ի՞նչ է նշանակում՝ մեր երկիրը դոլարացված է, դե, դուք էլ ամեն ինչ արեք, որ դոլարացված չլինի: Հարկավոր է դրանից արագ ձերբազատվել, քանի որ այն նպաստել է մեր տնտեսության ստվերայնության աճին: Մինչդեռ միասնական արժույթի գոտու պայմաններում ստվերը նկատելիորեն հետնահանջ կապրի:
Այն, որ անցումը ռուբլու գոտուն լուրջ ու դժվար գործընթաց է, ոչ ոք չի հերքում, բայց դա չի նշանակում դժվարությունները չհաղթահարել: Ուզում են վայելքների դաշտում հայտնվել առանց դժվարությունների հաղթահարմա՞ն: Այդպես չի լինում: Ի վերջո, եթե մենք մտնում ենք ավելի դինամիկ, ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունեցող միության տիրույթ, ապա այնտեղ պետք է գործեն խաղի հստակ կանոններ, եւ Հայաստանը բնականաբար պետք է ընդունի այդ կանոնները:
Պատկերացրեք, որ Եվրամիության մի պետություն հանկարծ «հուզված» հայտարարի` ես չեմ ուզում իմ տարածքում եվրո օգտագործել, չես ուզում՝ մի մտիր այդ գոտի, իսկ եթե մտել ես, ուրեմն պետք է ընդունես խաղի կանոնները: Նույնն այս դեպքում է: Այնպես որ ՄՄ տարածքում վաղ թե ուշ գործելու է միասնական արժութային համակարգ:

   -Հայտնի չէ նաեւ, թե ի՞նչ սկզբունքով է տեղի ունենալու սահմանի վրա գանձվող մաքսատուրքերի բաշխումը, վարչապետը միայն տեղեկացրեց` պարտադիր չէ, որ այդ գումարներն ուղղվեն կոնկրետ երկրի: Օրինակ, Մեղրիում ապրանքը մաքսազերծվում է՝ ու այդ գումարը հայտնվում է նախ մաքսային «կաթսայում» եւ միայն հետագայում է որոշվելու, թե ո՞ր երկրի բյուջե է գնալու: Որպես փոքր երկիր կտուժե՞նք, թե՞ կշահենք: 

-Մեխանիզմները դեռ հստակեցված չեն, բայց կրկին հավատացնում եմ, չի կարող լինել այնպես, որ Մաքսային միության անդամ երկրները` ՌԴ ղեկավարությամբ, դիմեն այնպիսի քայլերի, կայացնեն այնպիսի որոշումներ, որոնց հետեւանքով իր թվաքանակով ու տարածքով փոքր երկիր Հայաստանը հայտնվի վատ վիճակում: Դա անտրամաբանական է:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Աստված տա, որ ռուբլու գոտի շուտ մտնենք:Երևի ավանդները ռուբլով ավելի շուտ կստանանք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031