Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն որոշել է հետեւել Բագրատյանի խորհրդին. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 09,2014 11:15

«Որքա՞ն անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար», զարմացել է Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ամանորի առթիվ Հայաստանում տասնմեկ օր անընդմեջ ոչ աշխատանքային էր։

«ՉԻ» – Ճիշտն ասած՝ Հրանտ Բագրատյանի զարմանքը փոքր-ինչ անհասկանալի է: Բանն այն է, որ այդ 11 օրերը Հայաստանում ոչ աշխատանքային էին միայն ձեւականորեն. իրականում բոլոր նրանք, ովքեր իսկապես աշխատում են, աշխատում էին նաեւ այդ օրերին։ Խանութներն աշխատում էին, տաքսու վարորդներն աշխատում էին, տրանսպորտ կար եւ այլն։ Չէին աշխատում միայն պետական հիմնարկները, որոնք այսպես թե այնպես կլոր տարին չեն աշխատում, կամ աշխատում են այնպես, որ չեղածի հաշիվ է։

Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգին, ապա Հրանտ Բագրատյանը ժամանակին ինքն էր կառավարությանը խորհուրդ տալիս ընդհանրապես ոչինչ չանել՝ տնտեսության համար այդպես ավելի լավ կլինի։ Կառավարությունն էլ որոշել է հետեւել նրա խորհրդին, ի՞նչ վատ բան կա դրանում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031