Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական իմաստով «երիտասարդ թոշակառու» է (եւ՝ հուսանք՝ այդպիսին էլ կմնա).«Չորրորդ իշխանություն»

Հունվար 09,2014 11:02

Տիգրան Սարգսյանը, հիշեցնենք, խիստ քննադատել էր Քոչարյանի նախագահության տարիների «շինարարական փուչիկը», Քոչարյանն էլ հայտարարել էր, թե Տիգրան Սարգսյանը բանականության եւ բարոյականության դեգրադացիա է ապրում։ Իսկ ինչո՞ւ էր դա այդքան զվարճալի։ Որովհետեւ երբ փողոցում երկու հոգի վիճում են եւ իրար «ապուշ» անվանում, եւ երկուսն էլ իրավացի են, դա  միշտ զվարճալի է։ Ըստ էության՝ սա հենց այդ դեպքն էր, որովհետեւ երկուսն էլ իրավացի էին. Քոչարյանի օրոք իսկապես էլ տնտեսությունն աճել է թղթի վրա՝ «շինարարական փուչիկի» հաշվին (ինչի արդյունքում մի քանի հոգի կտրուկ հարստացել են, մի քանի հազար հոգի՝ զրկվել իրենց տներից, իսկ Երեւանի կենտրոնն առ այսօր մեռյալ քաղաք է հիշեցնում), Տիգրան Սարգսյանն էլ իսկապես բանականության ու բարոյականության դեգրադացիա է ապրում։

Բայց մեզ, բնականաբար, հատկապես Տիգրան Սարգսյանն է հետաքրքրում. վերջին հաշվով՝ գործող պաշտոնյան նա է, իսկ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական իմաստով «երիտասարդ թոշակառու» է (եւ՝ հուսանք՝ այդպիսին էլ կմնա)։ Եվ այսպես, ինչո՞վ էր զբաղված Տիգրան Սարգսյանը, երբ փչվում էր շինարարական փուչիկը։ Գուցե հրապարակային ելույթնե՞ր էր ունենում դրա դեմ, գուցե ցուցապաստառը ձեռքին՝ պետական գերակա շահի զոհերի իրավունքնե՞՚րն էր պաշտպանում։ Ոչ, ապահովում էր փուչիկի փչման դրամավարկային կողմը, պարզ ասած՝ դոլարի կուրսն էր «գցում», որ փուչիկը լավ փչվի։

Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին՝ նա հասկանում էր, որ վատ բան է անում, բայց ծպտուն չէր հանում, որպեսզի կերակրատաշտից հեռու չքշեն։ Այսինքն՝ նա անբարոյական  էր: Երկրորդ՝ այն ժամանակ նա չէր հասկանում, որ շինարարության հաշվին երկնիշ աճը փուչիկ է։ Այսինքն՝ նա ապուշ էր եւ միայն հետո է խելոքացել։ Եթե որեւէ մեկն այլ տարբերակ գիտի՝ պատրաստ ենք լսել։

Ի դեպ՝ նույնը վերաբերում է նաեւ Սերժ Սարգսյանին, որովհետեւ «շինարարության փուչիկի» տարիներին նա էլ վարչապետ էր, բայց նույնպես ձայն-ծպտուն չէր հանում։ Իսկ ավելի ուշ, երբ նա արդեն նախագահ էր, Տիգրան Սարգսյանը՝ վարչապետ, փուչիկը պայթեց։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես վարվեց Տիգրան Սարգսյանը։ Շինարարության ոլորտի համար անուն հորինեց՝ «համակարգաստեղծ», եւ որտեղ ինչ վարկ էր կպցնում՝ բերում ու կեսը տալիս էր շինարարական ընկերություններին։ Որ լավ փչեն փուչիկը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031