Քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորող Ա. Ն.-ն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն ընդգրկված լինելով օրվա հերթապահության վերակարգում, շուրջ 3 ժամ ուշացմամբ ներկայացել է ծառայության, հերթապահ մասում անհարկի վիճաբանել է մինչ այդ հեռախոսազրույցի ընթացքում ծառայությունից ուշանալու համար դիտողություն արած օրվա ավագ տեսուչ-հերթապահի հետ, որի ընթացքում դիտավորյալ բռունցքներով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, այնուհետև նրա ուղղությամբ նետել հերթապահ մասում գտնվող մետաղյա աթոռը, որը դիպել է նրան և պատճառել մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն