Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ օրենքով չնախատեսված պատիժ են կիրառում. «Հայկական ժամանակ»

Հունվար 09,2014 10:26

«Նոյեմբերի 5-ի գործը» կարող է անկանխատեսելի շարունակություն ստանալ։ Այդ գործով կալանավորված Շանթ Հարությունյանը եւ նրա չորս ընկերները հացադուլ են հայտարարել եւ նրանց առողջական վիճակը գնալով վատանում է։

Իսկ Շանթ Հարությունյանին ճանաչողները վստահ են, որ եթե նրա պահանջները չբավարարվեն, ապա նա երբեք դուրս չի գա հացադուլից։ Նման կարծիք է հայտնել մասնավորապես նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը։ Վերջինս ճանաչում է Շանթին արդեն 20 տարի, իսկ Մարտի 1-ից հետո մի քանի ամիս նրա հետ պահվել է միեւնույն խցում։

Հացադուլավորները պահանջում են վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելանքը։

Նախաքննական մարմինը, ինչպես արդեն նշել ենք, որեւէ տրամաբանական բացատրություն չի կարողանում գտնել՝ հիմնավորելու համար, թե ինչու են արգելվել «Նոյեմբերի 5-ի» գործով կալանավորվածների տեսակցությունները հարազատների հետ։

Արդեն իսկ ակնհայտ է, որ գործող իշխանությունը դրանով Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ օրենքով չնախատեսված պատիժ է կիրառում, ինչը պարզապես իրավական «բեսպրեդելի» եւ ցինիզմի հերթական դրսեւորումն է։

«Նոյեմբերի 5-ի» գործով կալանավորվածների նկատմամբ այս վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ վերջիններս բացահայտել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում տեղի ունեցածը։ Մասնավորապես՝ Շանթ Հարությունյանը իրեն այցելած պատգամավորներին եւ իրավապաշտպաններին պատմել էր, որ ձերբակալվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը բաժանմունքում ծեծել էր իրեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031