Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Սենատը «կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 08,2014 23:00

ԱՄՆ-ի Սենատն ընդունել է բանաձև, որտեղ հորդորել է Ուկրաինայի իշխանություններին զերծ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելուց և նշել է, որ բռնությունների դեպքում կքննարկի պատժամիջոցներ ընդունելու հնարավորությունը:

«Այն դեպքում, եթե պետական մարմինները շարունակեն բռնություններ գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախագահը և Կոնգրեսը պետք է քննարկման դնեն թիրախավորված պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, այս թվում՝ մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքն ու ֆինանսական միջոցների սառեցումն այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնությունների գործադրման համար», – ասված է ԱՄՆ-ի Սենատի կողմից ընդունված բանաձևում, որտեղ նշված է, որ ԱՄՆ-ի Սենատը «կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին և սատարում է իրենց երկրի անկախ և ժողովրդավարական ապագան կերտելու ինքնիշխան իրավունքը»:

ԱՄՆ-ի Սենատը, բացի այդ, հորդորել է ցուցարարներին, ընդդիմության անդամներին և Ուկրաինայի քաղաքացիական հասարակությանը շարունակել բռնություններից խուսափելն ու ներգրավվել ազգային հաշտության հաստատմանն ուղղված երկխոսության մեջ:

 

Մանրամասները կարդացեք՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031