Այսօր` հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ГАЗ 3110 մակնիշի 524 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում, «Երևան սիթի»-ի հարևանությամբ դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով գովազդային վահանակը շրջվել է, իսկ վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադից ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների վարորդն ավտոմեքենան վարելու ժամանակ միկրոինֆարկտ է ստացել, որի ժամանակ ինքնազգացողությունը վատացել է և տեղի է ունեցել վթարը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ԱԱԾ հաշվեկշռում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մանրամասները կարդացեք՝ shamshyan.com կայքում