Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Սամվել Ղարիբյանը:
Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ Ս. Ղարիբյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջանիբեկյան փողոցի վրա գտնվող «Շանթ» ռեստորանային համալիրից:
Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ Ս. Ղարիբյանը իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել է «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և կոտրել բարմենի սեղանը և գույքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչին հայտնել է, որ ինքը միտումնավոր չի մխրճվել «Շանթ» ռեստորան, «աչքերի դեմը սևացել է» և չի կարողացել կառավարել ավտոմեքենան:
Մանրամասները կարդացեք՝ shamshyan.com կայքում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի