Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան․ «Ամեն ինչ արվում էր, որ ԱՄԿ-ն ընկալվեր որպես ահաբեկչական կազմակերպություն». Ա1+

Հունվար 08,2014 20:07

Տարիներ առաջ` 1977թ.-ի հունվարի 8-ին, Մոսկվայում տեղի ունեցավ միանգամից 3 պայթյուն, որը որակվեց ահաբեկչական ակտ` կազմակերպված Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր անդամներ Ստեփան Զատիկյանի ու կուսակից 2 ընկերների կողմից: Նրանց դատավարությունն անցավ դռնփակ, որից հետո նրանք գնդակահարվեցին` որպես ահաբեկիչներ:

«Ա1+»-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը եւս ԱՄԿ հիմնադիրներից էր, նշեց, որ Ստեփան Զատիկյանի եւ մյուսների գնդակահարությունը սադրանք էր: Այդ մասին էին, նրա խոսքերով, վկայում նաեւ ժամանակի ռուս այլախոհներ Անդրեյ Սախարովի, Լյուդմիլա Ալեքսեեւնայի հրապարակումները:

Երբ Ստեփան Զատիկյանին ձերբակալեցին, Պարույր Հայրիկյանը բանտում էր, ու չեկիստները նրան փորձել են վստահեցնել, թե ինքը պարզապես տեղյակ չի եղել, իրենից թաքցրել են, որ իսկապես ահաբեկչություն էր ծրագրավորվել: «Տեղի ունեցած փակ դատավարությունն արդարադատության կոպիտ խախտում էր:

ԿԳԲ-ին հետաքրքրում էին նրանք, որոնք ժողովրդավար էին, իսկ ԱՄԿ-ին տեսնում էին` որպես իրենց չկայացած երկրում չիրականացված իղձերի իրականացված միջավայր: Այդ նպատակով փորձ է արվում մարդկանց վախեցնել ու հեռու պահել ԱՄԿ-ից: Վախեցնելու առումով գործն իր նպատակին հասավ: Իսկ ինչու Ստեփան Զատիկյանին, քանի որ նա ԱՄԿ հիմնադիրն էր»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա` ամեն ինչ արվում էր, որ ԱՄԿ-ն ընկալվեր որպես ահաբեկչական կազմակերպություն. «Սովետական միությունն իր նպատակին հասնում էր, սակայն այլախոհական շրջանակներում, մասնավորապես Լյուդմիլա Ալեքսեեւնան, հստակ նշում էր` ԱՄԿ որեւէ փաստաթղթում ահաբեկչությանը կողմ չի արտահայտվել:

Իսկ իմ կողմից գրված մի փաստաթղթում` ԱՄԿ 2-րդ ծրագրում, ինչ-որ չափով ակնարկում էի, որ եթե Մոսկվան ինչ-որ չափով բռնարարքների անցնի, ապա գործողությունների թատերաբեմը կտեղափոխենք Մոսկվա: Ընդամենը դա էր` առանց ահաբեկչական գործողությունների մասին խոսքի»:

Պարույր Հայրիկյանը կասկած չունի` 1977թ. դեպքերի բացասական հետեւանքները շարունակվում են նաեւ այսօր: Պարոն Հայրիկյանը դա հատկապես պարզորոշ զգացել է 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններին, երբ առաջադրվել էր` որպես թեկնածու. «Քանի որ ես միջազգայնորեն ճանաչված եմ` որպես ԱՄԿ նախագահ, ՌԴ-ում մեծ քանակությամբ գրականություն տարածվեց, որ իբր հայերը ահաբեկչության կողմնակից են ու մանավանդ Հայրիկյանը, որ ղեկավարել է այդ կազմակերպությունը, ահաբեկչության գլխավոր դեմքերից մեկն է:

 

Մանրամասները կարդացեք՝ այստեղ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031