Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանում է

Հունվար 08,2014 19:58

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը քննարկելով ՀՀ վարչական դատարանի 2013 թ. նոյեմբերի 27-ի որոշման դեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հայցը, որոշել է կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ընդունել վարույթ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշման մեջ մասնավորապես նշում է.

«Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունման, քանի որ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի պահանջներին և բացակայում են նույն օրենսգրքի 117.6-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը»:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ուղարկել հայցադիմում՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2013 թ. սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը անդամակցելուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ այստեղ:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031