Քիչ առաջ Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել. «Սրտի կսկիծով հայտնում եմ, որ 18:20-ին դադարեց բաբախել մեծ գրող, մարդ և ընկեր Լևոն Խեչոյանի սիրտը…»:
Լևոն Խեչոյանը երկար ժամանակ հիվանդ էր և բուժում էր ստանում արտերկրում:
«Aravot.am»-ի խմբագրակազմը ցավակցում է Լևոն Խեչոյանի հարազատներին, ընկերներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ: