Հայաստանը տղամարդկանց ծխելու ցուցանիշով երրորդն է աշխարհում, ըստ «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի» 2012թ. տվյալների: Գրում է «Գլոբալ թայմս» թերթը` հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը:
Ըստ երեքշաբթի հրապարակված հետազոտության՝ 2012թ. Հայաստանում ծխում էր տղամարդկանց 51,5 տոկոսը, որից առաջ էր միայն Ինդոնեզիան և Արևելյան Թիմորը, որտեղ տոկոսային հարաբերակցությունը 57 և 61 էր՝ համապատասխանաբար: 4-րդ տեղում Ռուսաստանն էր՝ 51 տոկոս ցուցանիշով:
Ըստ հետազոտության, հիմա ավելի շատ մարդ է ծխում, քան 1980թ.: Դա կապված է աշխարհում բնակչության աճի և Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի պես երկրներում ծխախոտի տարածման աճի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ