ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն արդեն սպառիչ պատասխան է տվել օֆշորային սկանդալում ներգրավված Նաիրի Մեհրեջի հետ բարեկամական կապի վերաբերյալ:
«Որեւէ բան Վարդան Օսկանյանի սպառիչ պատասխանին չեմ կարող ավելացնել: Եվ որեւէ մեկին չի հաջողվի մեզ ներքաշել անհեթեթ, անիմաստ բանավեճի մեջ», – այլ հարցերի չպատասխանելով` ասաց տիկին Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի թղթակցի հարցին, թե Կիպրոսում Նաիրի Մեհրեջի անունով փաստաբանի ճանաչո՞ւմ եք, պարոն Օսկանյանն ասել էր. « Ես այնքա՜ն մարդ եմ ճանաչում, իրեն այս պահին չեմ հիշում, չեմ ճանաչում, կարող է դիմացս գա, տեսնեմ-հիշեմ, թե ով է»:
Հիշեցնենք նաեւ, որ տարեվերջյան ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր , որ Նաիրի Մեհրեջն է կանգնած օֆշորային սկանդալի հիմքում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սատանան ասում է`խոսիր, բայց մի ավաղ կա…