Ադրբեջանում դադարեցվել է գրող և հրապարակախոս Ռաֆիգ Թագիի սպանության քրեական գործը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թագիի իրավունքները պաշտպանող փաստաբան Էլչին Սադիգովի ֆեյսբուքյան հաղորդագրությունը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, փաստաբանին գործի դադարեցման մասին նամակով հայտնել է գլխավոր դատախազությունը:
Ռաֆիգ Թագին հարձակման էր ենթարկվել 2011 թվականի նոյեմբերի 19-ին, նրան դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել: Հարձակումից չորս օր անց՝ նոյեմբերի 23-ին հրապարակախոսը մահացել է հիվանդանոցում:
Արման Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում