Եթե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա համամասնական ցուցակի 7-րդ համարը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանը պատրաստ է աշխատել խորհրդարանում։
«Կգործենք ըստ ցուցակի տրամաբանության։ Սակայն օրենքով 15 օր ժամանակ կա, եւ նա կարող է փոխել իր որոշումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Մասիս Այվազյանը՝ միաժամանակ հորդորելով ժամանակից շուտ ենթադրություններ չանել։
Ի դեպ, դեկտեմբերի 28-ից սկսած, երբ Թեւան Պողոսյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, չի պատասխանում ոչ հեռախոսազանգերին, եւ ոչ էլ հաղորդագրություններին։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ