Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է «Ոսկե գնդակի» շնորհման արարողությանը:
Որոշ տեղեկությունների համաձայն, անցած տարվա լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակը հանձնվելու է Ռոնալդուին: BarcaStuff թվիթերը տեղեկացնում է, թե աղբյուրներից մեկը պորտուգալացուն հավաստիացրել է, որ «Ոսկե գնդակը» տրվելու է հենց իրեն: Դրա համար ֆուտբոլիստը, որը մինչ այդ հրաժարվում էր ներկա լինել, որոշել է անպայման մասնակցել արարողությանը, որը կայանալու է հունվարի 13-ին՝ Ցյուրիխում:
«Ոսկե գնդակին» հավակնում են նաեւ Լիոնել Մեսսին ու Ֆրանկ Ռիբերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ