«Ավտոմայդան»-ի մասնակիցների դեմ կառավարությունը սադրանքներ է պատրաստում, ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Արսեն Ավակովը: Հայտնում է «Զերկալո նեդելի» թերթը:
Հայազգի պատգամավորը, որին հունվարի 5-ին նշանակել են «Եվրոմայդան»-ի պարետ՝ գրել է. «Ավտոմայդանը Մայդանի ամենաարդյունավետ գործիքներից է: Իշխանություններն ահագին անհանգստացած են: Մենք տեղեկություն ենք ստացել, որ նրա (ավտոմայդանի) մասնակիցների և ակտիվիստների դեմ սադրանքներ են պատրաստում»:
Նա նշել է, որ սադրանքներն իրականացնելու համար հատուկ վարձու խումբ են ուղարկել, որոնք մեքենաների մեջ թմրանյութեր և անօրինական զենք պետք է գցեն:
«Ավտոմայդան»-ը կամ մեքենաներով բողոքի ցույցը «Եվրոմայդան»-ի ճյուղավորումներից է: Նոյեմբերին, երբ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Եվրաինտեգրման պայմանագրերը, հազարավոր ուկրաինացիներ դուրս եկան բողոքի ցույցի Կիևի Անկախության հրապարակում, ինչը մինչ օրս շարունակվում է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ