Ամերիկացի հանրահայտ գոլֆիստ Թայգեր Վուդսի եկամուտը մարզական կարիերայի ընթացքում հասել է $ 1,3 միլիարդի, տեղեկացնում է ESPN-ը՝ հղում անելով «Golf Digest»-ին:
Անցած մրցաշրջանում Վուդսը կրկին դարձավ ամենաբարձր վարձատրվող մարզիկն աշխարհում՝ $ 83 միլիոն, որից միայն $ 12 միլիոնն է գոլֆից: Ըստ վիճակագրության, գոլֆիստը, սկսած 1996 թվականից՝ մարզական կարիերայի սկզբից, վաստակած ընդհանուր գումարի 88%-ը՝ $ 1,11 միլիարդը, վաստակել է գովազդային կամպանիաներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ serbinmedia.com-ի