Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանկատան նախկին սանը կալանավորվել է

Հունվար 08,2014 16:16

Վանաձորի մանկատնից 2011 թվականին գողություն կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված, հետախուզման մեջ գտնվող մանկատան նախկին սան Ռոման Կուդաշինը կամովին ներկայացել է ոստիկանություն, եւ այժմ  «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է: 

Համաձայն մեղադրական եզրակացության` Ռոման Կուդաշինին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հունիս ամսին նախնական համաձայնության գալով Ա. Կիրակոսյանի և Տ. Մելիքջանյանի հետ, դարպասի վրայով ապօրինի մուտք են գործել «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տարածք, որտեղից գաղտնի հափշտակել են 150.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը՝ իրենց 6 բարձրախոսներով։

Ռոման Կուդաշինը մինչ այժմ էլ չի ընդունում մեղքը:

Նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ իր պաշտպանյալը, թեեւ կամովին հանձնվել է, այնուամենայնիվ, չի կատարել վերոնշյալ հանցագործությունը:

«Ռոմանի կինը դիմել էր ինձ, որպեսզի երեւան եկած նոր հանգամանքներով վարույթ հարուցվի: Մյուս դատապարտյալը` Արթուր Կիրակոսյանը, ով պնդում է, որ ինքը միայնակ է կատարել հանցագործությունը, դեպքի հաջորդ օրը գնացել է Կուդաշինի տուն եւ փորձել նրան վաճառել հափշտակված երաժշտական կենտրոնը: Հետեւաբար, եթե հափշտակողը փորձում է  այդ իրը վաճառել իր ընկերոջը, ապա ընկերը, բնականաբար, հափշտակելիս իր հետ չի եղել»,-ասում է Ռուբեն Հակոբյանը` տեղեկացնելով, սակայն, որ  հարուցված վարույթը կարճվել է:

Սպառելով ներպետական բոլոր ատյաններում արդարությունը վերագտնելու հնարավորությունը` փաստաբան Ռուբեն Հակոբյանի խորհրդով՝ Ռոման Կուդաշինը ներկայացել է ոստիկանություն:

«Տվյալ իրավիճակում միակ ելքը համաներման ակտով պատժաչափի կրճատումն է:  Մոտ օրերս համաներման ակտը նրա նկատմամբ կկիրառվի, պատժաչափը 1/3-րդով կկրճատվի, կմնա պատիժ կրել 2 տարի 8 ամիս ժամանակ: Դրա կեսը լրանալու ժամանակ էլ Ռոմանը կարող է դիմել պատժի պայմանական  վաղաժամկետ ազատման համար»,-եզրափակում է փաստաբանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031