Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եթեր դուրս չի գալիս: Դրա պատճառը իմանալու համար բազմաթիվ անգամ զանգահարեցինք հեռուստաընկերություն, սակայն զանգերին պատասխանող չկար:
Նշենք, որ 2013 թ. դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսի ժամանակ մարզային հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը մոտեցել էր այդ հեռուստաընկերության փաստացի սեփականատեր Արմեն Ղուլարյանին եւ ֆինանսական աջակցություն էր հայցում հեռուստաընկերության աշխատակիցների աշխատավարձերի շուրջ 8 ամսվա պարտքերը մարելու համար:
Այդ ասուլիսի ժամանակ «Տավուշ» հեռուստաընկերության լրագրողը մարզպետին հարց ուղղեց 2014 թվականին հեռուստաընկերության հնարավոր տեխնիկական վերազինման մասին: Մարզպետը պատասխանեց, որ նոր տարում մարզային հեռուստաընկերությունը կհեռարձակի սահմանամերձ տարածքներում:
Հայտնենք, որ Տավուշի մարզում ներկայումս հեռարձակվում է 4-5 հեռուստաալիք:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մեր երկրում ամենահետաքրքիրն այն է, որ ինչքան շատ է ասվում տվյալ մարդու ,,բացասական հատկանիշների,, մասին, որքան վեր է հանվում նրա բնութագիրը այնքան նա ավելի է հիմնավորվում իր աթոռին:
Համաձայն եմ Seda -ի դիտարկմանը,բայց այդ եկամտաբեր,միդասյան աթոռը
դանդաղ,բայց հաստատուն քայլերով վեր է ածվում մեղադրյալի աթոռի:
Հետաքրքիր է 2013թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ նախագահի այցելության ժամանակ մարզպետը մարզի համար ինչպիսի կարևոր հարցեր է բարձրացրել և դրանցից որևէ մեկը լուծում ստացել է թե ոչ: Ինչ է մտածել ՀՀ նախագահն իր մարզպետի մասին, երբ վերջինս հայտնվել է գնդապետի համազգեստով, սև ակնոցները դրած, այսպես կոչված հայ ՛՛ռեյնջերի՛՛ կերպարանք ընդունած, այն դեպքում, երբ ինքը՝ նախագահը նախկինում լինելով պաշտպանության, ՆԳ և ԱԱ նախարար, ապա գերագույն գլխավոր հրամանատար, այդպես էլ պահեստի սպայի իր կոչումը գեթ մեկ աստիճանով չի բարձրացրել: Չի մտածում արդյոք ՀՀ նախագահը, որ այս վայ-հայրենասերն իր այդ ցինիկ վարքագծով վարկաբեկում է հայ սպայի կոչումը…: Ինչ վերաբերվում է ՛՛Տավուշ՛՛ հեռուստաընկերությանը, ապա մարզպետը ոչ միայն 8 ամսվա աշխատավարձի պարտք ունի, այլև սահմանված հարկերն ու տուրքերը չի վճարել:
Շատ վատ է, որ ՛՛Տավուշ՛՛ հեռուստաընկերությունը չի աշխատում և աշխատավարձերի 8 ամսվա պարտք է գոյացել, սակայն մի թե հենց դա է մարզի ժողովրդին հուզող ամենակարևոր հարցը: Միգուցե լավ է, որ չի աշխատում, մարզպետը քիչ հնարավորություն կունենա թուրք երգչուհուն ու մարզպետարանի թրքահպատակ իր խորհրդականին գովազդելու: Հետաքրքրի է, ՀՀ նախագահի այցելության ժամանակ քննարկվել է արդյոք մարզպետի խորհրդական Լ.Չիբուխչյանի տված անհեթեթ հարցազրույցը…:
Հեռուստաընկերության տնօրենը պետք օրինակ վերցնի իր արհեստավարժ ցեխակից
Լյուբիկ Չիբուխչյանից,նրա ստեղծագործական մեթոդներից:Այդ ,,ֆենոմենալ,, այրը
աշխատավարձի պարտքերի փոխարեն ունի լավ վարձատրվող խորհրդականի պոստ՝
համալրված քարտուղարուհու հաստիքով,-ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է
,,Իսուզու,,մակնիշի մեքենայով ու ոսկե մեդալով:Հ/Ը պարոն տնօրենը գաղափարական
հասունություն /այս դեպքում կոմպրոմատի բավարար,կրիտիկական քանակ/ ձեռք
բերելու դեպքում կօգտվի ոչ միայն վերը նշված արտոնություններց,այլև պ.Ղուլարյանի
կոնվեյերային մեթոդով կորզած ,,հոնորարներից,,:Չմոռանանք պարտվողականության,
պանիկյորության ու թրքասիրության դոզան:
Հետաքրքիր է,ինչն է կապում իր կենսագրության մեջ ադրբեջանական հետքեր ու
առնչություններ ունեցող Լյուբիկ Չիբուխչյանին և հայկական բանակի գնդապետի ուսադիրներ կրող մարզպետ Ա.Ղուլարյանին:Թուրքերին անպատիժ կերպով ձոներ
ներբողած մարզպետի լավ վարձատրվող խորհրդականի,պալատական գրբացի ու
,,պոետի,, հանելուկային կերպարը բացատրության կարիք ունի:Այս երկուսի միջև
գոյություն ունեցող անխախտ կապը հայկական մենթալիտետի սահմաններում
բացատրություն չի ստանում:
Աստծուն աղոթենք, որ մարզպետի ,,կանալը,,չաշխատի:Նրա լավագույնս ռեկլամված Լյուբիկ Չիբուխչյան ,,կանալը,, պայթած կանալիզացիայի նման հեղեղել ու աղտոտել
է ՀՀ մեդիա տարածքը:
Հեռուստակայանի տնօրենը պետք է յուրացնի մարզպետի կողմից պարտադրված խաղի
կանոնները:Նույնիսկ սեփական ընկերությունում առանց ,,օտկատների,, Ա.Ղուլարյանը
չի աշխատում:
Մարզպետի հեռուստաընկերություն ունենալու իրողությունը ինձ հիշեցնում է օրագրում
բոլոր առարկաներից անբավարար,իսկ երգեցողությունից գերազանց ստացած ,,ուշիմ,,
աշակերտի պատմությունը:Ինչ սրտով,ինչ լավ արված գործերի մասին պետք է երգի
Ա.Ղուլարյանի ձայնափողը:
2014 թվականն է:Հին հիմնախնդիրները մնում են առանց լուծման,նոր մարտահրավերները
ահագնանում են:Մարզը թողնված է թույլ,անկամ,սպիտակ տենդի հասած մարդուկի վտիտ
ուսերին:ՍԹԱՓՎԵՔ:
Հա որ Ղուլը փոշտի թաղցիա , ուրեմն պտի պագոնի տակ չլի , ինչա թե մեր Սերժը պագոն չունի: Տո էսա Ղուլը գեներալ էլ կստանա ու սաղ գեներալներին կստորացնի,կտենաք որ ինքը հզոր պիճա…
Իրա կանալներն էլ Սերժն ու իրա ախպերնին են ու դրանք չեն կարա փակվեն:
Այս հեռուստաընկերության գործնեությունն նման է Ոսկու կարասը հեքիաթին Երբ այն անկախ էր ` հարգված էր ժողովրդի կողմից,իսկ երբ Տավուշ դարձավ ու մարզպետի սեփականն դարձավ խեղկատակների օյիբազություններ հաղորդող ալիք, իր բացասական բոլոր հետևանքներով