Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել հետտոնական սթրեսից

Հունվար 08,2014 15:49

Տոներից հետո, հատկապես՝ Ամանորյա եւ Սուրբ ծննդյան, մարդկանց համար դժվար է վերադառնալ առօրյա կյանքին, աշխատանքին։ Ոմանք ունենում են հետտոնական սթրես։ Ինչպես մեկնաբանում է հոգեբան Խաչիկ Գասպարյանը, հետտոնական սթրես առաջացնում է ակնկալիքների ու հույսերի չիրականացումը։

«Մարդիկ միշտ պլանավորում են իրենց տոն օրերը, դրանից հետո ոչինչ չեն պլանավորում։ Ամանորին սպասում են հրաշքի, ակնկալում նոր ձեռքբերումներ ու հաջողություններ եւ տոներից հետո վերադառնալով նախկին կյանքին՝ հասկանում են, որ ամեն ինչ նույնն է՝ նախկին հոգսերը, նախկին աշխատանքը, նույն աշխատավայրը, եւ ստեղծվում են կրկնակի դժվարություններ հատկապես աշխատանքի վերադառնալիս։ Իրավիճակը փոխելու համար գործատուները պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ աշխատակիցները հաճույքով աշխատեն տոներից հետո։ Աշխատանքը պետք է լինի բերկրանքի աղբյուր»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց հոգեբանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռաֆիկ Ղազարյան says:

    Ես սթրես ապրեցի տոներից հետո երբ մեկ գիշերվա ընթացքում թանկացան ծխախոտի և այլ ապրանքների գները;

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031