Սանտա-Կլարա քաղաքում այսօր ավարտվում է «Bay Area International» շախմատային փառատոնը:
Մրցաշարի մասնակից հայ չորս շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս ԱՄՆ-ը ներկայացնող կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որը եզրափակիչ տուրից առաջ 5,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում եւ հավակնում է մրցանակային տեղի: Տաթեւն ընդամենը կես միավոր է զիջում առաջատարների եռյակը կազմած շախմատիստներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ uschesstrust.org-ի