Թուրքիայի ոստիկանությունը դատարանի պահանջով Հրանտ Դինքի սպանության կասկածով երկու հոգու է ձերբակալել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը` հղում անելով «Սի Էն Էն Թուրք»-ին:
Նրանցից մեկին` Զեյնել Աբդին Յավուզին, որը համարվում է Դինքի սպանության համար հավաքագրված առաջին անձը, ձերբակալել են հունվարի 7-ին Տրապիզոնում:
Մյուսը Դինքի սպանության պատվիրատու, ցմահ ազատազրկված Յասին Հայալի եղբայրն է` Օսման Հայալը, որին նույնպես ձերբակալել են հունվարի 7-ին Տրապիզոնում:
Դատարանը նրանց կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Կարդացեք նաև
«Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանել են 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ