Հունվարի 30-ին Մոսկվայի սոցիալական պետական համալսարանում մեկնարկելու է շախմատի «Moscow Open 2014» միջազգային փառատոնը, որի ուժեղագույն «A» (տղամարդիկ) եւ «B» (կանայք) խմբերը նաեւ Ռուսաստանի գավաթի խաղարկության փուլ են:
Տղամարդկանց մրցաշարին, որտեղ հանդես է գալու 101 շախմատիստ, մասնակցելու հայտ ներկայացրել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Գեւորգ Հարությունյանը, ինչպես նաեւ Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Գեւորգյանն ու Մանուել Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ