Aravot.am-ի տեղեկություններով, «Ալաշկերտ» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայության կողմից պաշտոնական լիազորությունների անցման, պաշտոնական կեղծիք կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 309 եւ 314 հոդված) փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքի հարկային ծառայության աշխատակիցներ Վ.Գաբրիելյանի, Հ.Հակոբյանի, Ս.Ենգիբարյանի եւ Թ.Ասրյանի նկատմամբ:Մինչ այդ, ալաշկերտցիները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն:
Ըստ մեր աղբյուրի, հարկայինի աշխատակիցները ՀԴՄ ակտ գրելու ժամանակ թույլ են տվել պաշտոնական կեղծիք, հսկիչ գնումներ չեն կատարել, 300 000 դրամի տուգանք են նշանակել արտադրական կոոպերատիվի նկատմամբ:
Հարկայինի աշխատակիցները 400 գրամի «պանիր էին գնել», որն իբր պետք է կազմեր 470 դրամ գումար: Մինչ այդ սակայն նրանք 670 դրամի կեղծ փաստաթուղթ էին լրացրել, որն իբր չէր ստորագրվել վաճառողի եւ տնօրենի կողմից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
դեբիլները նույնիսկ անսխալ կեղծել չգիտեն