Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

9-ամյա տղան խնդրում է Ձմեռ պապից բուժել իր մայրիկին, մայրն ապավինում է բարեգութ մարդկանց (Տեսանյութ)

Հունվար 08,2014 14:20

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ից «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանը տեղեկացնում են, որ 42-ամյա Աշխեն Մկրտչյանն իր որդու` Էրիկի հետ, ապրում է Ագարակ քաղաքում: Աշխենը հիվանդ է, սկզբնական ախտորոշումը` լյարդի ցիրոզ, տրվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիմա նրա մոտ ասցիտ է` որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում: Վիճակը օր-օրի բարդանում է: Աշխենը պարբերաբար բուժում է ստացել մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում:

«Արդեն յոթ ամիս է, ինչ չեմ կարողանում Երևան գնալ, բուժումս շարունակել, ֆինանսական ծանր վիճակում ենք: Ամեն գնալ-գալու համար մոտ 150.000 դրամ գումար է պետք: Հիմնականում պարտքով եմ վերցնում, բայց հիմա դա էլ չի ստացվում»,- ասում է Աշխենը:

Հիվանդության սկզբնական փուլում Աշխենին տրվել էր հաշմանդամության 3-րդ կարգ, բայց հետո, երբ հիվանդությունը սկսեց բարդանալ ու ախտորոշվեց ասցիտ, տրվեց 2-րդ կարգ: Բայց անգամ այս պարագայում, նա չի կարողանում անվճար դեղորայք ձեռք բերել:

Աշխենի հավատը, հույսը, ուրախությունը Էրիկն է: Նա ընդամենն 9 տարեկան է, բայց, ցավոք, ճակատագրի բերումով, տղան ամբողջովին ապրում է մոր հիվանդությամբ, տեղյակ է ամեն ինչից, անգիր հիշում է այն բոլոր հիվանդանոցները, որոնցում մայրը եղել է, հիշում է բժիշկներին, դեղերի անվանումները…

Ակամա հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ Պապից ակնկալիք ունի. «Ձմեռ Պապիկին կխնդրեմ, որ մամայի հիվանդությունը բուժի»:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնել Աշխեն Մկրտչային, կարող են զանգահարել՝ (+37491) 02-46-77 կամ (+37491) 03-23-88 հեռախոսահամարով:

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031