Կենտրոն եւ Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարիտիրոսյանի դատավճռով՝ Վաժա Ազարիաշվիլին դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Նրա հետ դատապարտվել են նաեւ Երվանդ Ղամբարյանը՝ 5 , Դավիթ Ղամբարյանը՝ 6 , Վարդան Եղիազարյանը՝ 4 , Կարեն Հովհաննիսյանը՝ 3 տարի 11 ամիս 26 օր, Հասմիկ Դուրգարյանը՝ փորձաշրջան 5, Աբգար Հովսեփյանը՝ տուգանքի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։
Ինչպես տեղեկացրել ենք, դատաքննության ընթացքն առաջին ատյանի դատարանում լուսաբանելով, նրանք մեղադրվել են 2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց մուտք գործելու և այնտեղից գաղտնի, առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքերի գողության համար:
Երվանդ Ղամբարյանն աշխատել է ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդում, որպես ոստիկան, ի պաշտոնե իրականացրել ազգային գրադարանի շենքի պահպանությունը, Հասմիկ Դուրգարյաննն աշխատել է Երևանի պետական համալսարանի` Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ, Դավիթ Ղամբարյանը նույնպես ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի 1-ին գումարտակի ոստիկանն էր, ինչպես եւ Աբգար Հովսեփյանը, որը աշխատել է ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի 1-ին գումարտակում որպես ոստիկան, գրադարանի շենքերի շուրջօրյա պահպանության, ոտնձգություններից պաշտպանելու պատասխանատվություն կրող, իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պաշտոնատար անձ:
Վրացի գրքամոլը՝ Վաժան նույնպես նախկինում եղել է ոստիկան, ապա զբաղվել է հնատիպ գրքերի ձեռքբերմամբ, նրանց «բուժելով», ունեցել է խանութ եւ հնատիպ գրքերի հավաքու:
Կարդացեք նաև
ՀՀ վերաքննիչ դատարանում նրանց բողոքի քննությունը նշանակվել է հունվարի 10-ին:Նախագահող դատավորն է Գագիկ Ավետիսյանը:
Նրանք բողոքում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, մասնավորապես, պատժաչափը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ինչ տեսնում են պետության առաջին դեմքերից,՝ այն էլ սովորում են։