Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգեւատրվել է 650000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ՝ 380 000: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ համալսարանի աշխատակիցներից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշխատավարձն Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1 300 000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,- ասաց պոլիտեխնիկցիներից մեկը:
Մյուսների պատմելով, դեռեւս նոյեմբերի վերջի ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, թե Պոլիտեխնիկը այլ բուհերի համեմատ գտնվում է լավ ֆինանսական վիճակում` նույնիսկ տնտեսումներ ունեն: Չնայած սրան՝ նաեւ նշել էր, որ չի պատրաստվում պարգեւատրում իրականացնել, քանի որ նախկին տարիների բարեփոխումների համար որեւէ գնահատանքի չի արժանացել:
Ի դեպ, ռեկտոր Ավետիսյանը կոլեկտիվին հավելավճար տրամադրելու հենց մերժման օրը՝ դեկտեմբերի 27ին է արձակել մի հրաման, համաձայն որի՝ ինքն իրեն անալիտիկ քիմիայի բնագավառում կես ամսից քիչ ժամանակահատվածում կատարած աշխատանքի դիմաց հատկացնում է վճարում 650 000 դրամի չափով, ինչը հարուցել է պոլիտեխնիկցիների տարակուսանքը: Ռեկտորի հավելյալ աշխատավարձի մասին վերջիններս տեղեկացել են դեկտեմբերի 30-ին՝ ստանալով ռեկտորի համապատասխան հրամանի պատճեն՝ իրենց էլեկտրոնային հասցեների վրա:
Կարդացեք նաև
Аravot.am-ը կապվեց նաեւ Պոլիտեխնիկի ռեկտոր պարոն Ավետիսյանի հետ: Նա պարզաբանեց, որ կան միջազգային գրանտային ծրագրեր, եւ երբ տարին ամփոփվում է, աշխատանքային խմբի անդամներին ըստ աշխատանքի ՝ վճարում են
Ռեկտորը կարծիք հայտնեց, թե իր հասցեին ուղղված դժգոհությունները ոչ թե ողջ կոլեկտիվից են, այլ մի քանի հոգուց, որոնք նրա ձեւակերպմամբ, բանսարկությամբ են զբաղված: «Պոլիտեխնիկը հիմա շատ ունի այդպիսի գրանտային ծրագրեր, եւ յուրաքանչյուր ծրագրի տարեկան ամփոփումից հետո աշխատանքային խմբերը ստանում են գումար՝ ըստ աշխատանքի: Հենց հիմա համալսարանի ներքին ցանցով հրավերք է ուղարկված եւս յոթ ծրագրերի աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար: Առայժմ ստացել ենք չորս արձագանք»,-ասաց նա:
Մեր հետաքրքրությանը, թե վերջին ծրագիրը քիմիայի ոլորտին էր վերաբերվում, մի՞թե ինքը քիմիայի մասնագետ է, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Տվյալ դեպքում խոսքը գնում է մի միջազգային դրամաշնորհային ծրագրի մասին, որին մասնակցում է քիմիայի ֆակուլտետը: Երբ հաղթում ենք ծրագիրը, ձեւավորվում է աշխատանքային խումբ, որտեղ կա ե՛ւ վարչական վարույթ, եւ ուսումնագիտական, ե՛ւ տեխնիկական՝ տվյալ դեպքում: Այդտեղ ընդգրկված էին ե՛ւ ռեկտորը եւ պրոռեկտորը եւ ամբիոնի աշխատողներ: Իսկ այն, որ ասում են, թե տասը օրվա համար է այդքան գումար ստանալը, մեղմ ասած չիմացություն է, դա ամբողջ տարվա աշխատանքային ծրագրի ավարտի արդյունք է: Եվ մի բան էլ, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե՞ ինչպե՞ս է հաշվապահական վարույթի հրամանը դուրս եկել ու տարածվել, հաշվապահական վարույթի հրամանները հրապարակելը. մեղմ ասած, լավ բան չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
“… հաշվապահական վարույթի հրամանները հրապարակելը. մեղմ ասած, լավ բան չէ”
Լավ բան չէ երբ ռեկտորը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց անունները գրում են իրենց մասնագիտոթյան հետ կապ չունցեող գրանտների ցուցակի մեջ ու փող դուրս գրում: Աշխարհում նման բան չկա:
Դուք այդ նույն վարչարարական աշխատնքը, որ գուցե արվում է գրանտի հետ կապված, արդեն պետք է կատարեք ի պաշտոնե, և դրա համար փող ստանում եք որպես ռեկտոր: ՈՒրիշ հարց այդ աշխատանքը ըստ արժանավույն գնատահտվում է թե ոչ: Համենայն դեպս, դուք այդ գիտնականների/դասախոսների հասանելիք փողն եք արդեն ձեզ վերցնում երբ մտնում եք գրանտի մեջ:
ոնց էյին այս դեպքում ասում … “ատկատ”?
Արա Ավետիսյան, եթե Դուք եկել եք Պոլիտեխնիկական ինստիտուտ միայն խոշոր գումարներ յուրացնելու` անտեսելով Երևանի Ճարտարագիտական Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ունեցած փորձը և հսկայական ձեռքբերումները, նաև, չգնահատելով նախկինում Հայաստանի տնտեսության զարգացման գործում պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի աշխատանքային գործունեության դերն ու նշանակությունը, ապա Դուք հիմքից քանդում եք Հայաստանի ապագա գիտա-տնտեսական արտադրության զարգացման հիմքերը: Դուք անձամբ հեռու եք Հայաստանի Հանրապետությունում նպատակային տեխնիկայի զարգացումը արդիական դարձնելու և ներդրման անհրաժեշտ ծրագրերն իրակացնելու, Ճարտարագիտական Համալսարանի ներսում ուսանողների համար գիտատեխնիկական և արտադրա-փորձագիտական համալիրներ ստեղծելու հնարավորությունից: Ուստի չեք կարող խթանել Հայաստանում տեխնիկական գիտության և տեխնիկա-արտադրական տնտեսության զարգացումը` դիտարկելով այն լոկ ուսումնական համալիր` կցված Գիտության և Կրթության նախարարությանը` Նախարար Աշոտյանի գլխավորությամբ: Այսպիսով, ներկայումս գիտա-արտադրական և տնտեսական համալիր ծրագրերի բացակայության պայմաններում, համատեղ ուժերով փորձում եք քանդել նաև Հայաստանի տնտեսության զարգացումը` չունենալով կոնկրետ ծրագրեր: Բայց կազմակերպում եք անիրական դարձած գիտա-տեխնիկական պաշտպանություններ, որն անհարիր է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման հետ:
Կյանքը` կարճ, երկար վայելքով տարված, մարդը` Արա Ավետիսյանը` Պոլիտեխնիկի ռեկտորը, իբր շատ-շատ իմաստացած, չարամտորեն փորձում է Փոխել ամեն բան` թեկուզ ի վնաս` Ի վնաս` Պոլիտեխնիկի: Ու Իշխելով հոգու չարությամբ` առանց քննարկելու իր անմիտ արարքները, սպասում է դժկամ, թե ինչեր կանեն շրջապատի մարդիկ խելագար` ԿՈՏՐԵԼՈՒ համար Բազմաբեր, անբիծ բարի կամքերը:
Առավոտը` լույս, բայց հոգին խավար, Արեգակն արդար երկնքում կամար` հոգին անկոտրում` մտքով անկատար, Զարկել է ուզում, ճնշել ամեն բան, Իշխել է ուզում որպես կատարյալ Էություն զորեղ` հպարտ ու անկախ, Իր նենգ չարությամբ ստվեր գցելով Բազմաբեր, անբիծ էության վրա…, որ երբեք, երբեք հեռու չգնա, Կամարի վրա ինքը երևա` Անկախ ու հպարտ, որպես անպարսավ, ճնշող էություն կամ թե տիրակալ…
Հեռացիր դու չար` Արա Ավետիսյան, բարի կամքի մարդկանց աչքերից անհետ…
Կյանքը կարճ` երկար վայելքով տարված` Պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանը` իբր շատ-շատ իմաստնացած` որպես անկախ գիտությունների դոկտոր, չարամտորեն փորձում է փոխել ամեն բան` թեկուզ ի վնաս Պոլիտեխնիկին: Իշխելով չարությամբ, որտեղ փող, այնտեղ փողի յուրացում իմաստնությամբ` առանց քննարկելու իր անմիտ արարքները, սպասում է դժկամ, թե ինչեր կտան իրեն կամ իրենից կառնեն շրջապատի իր նման խելագարները` ԿՈՏՐԵԼՈՎ անբիծ, անփող, անկաշառ բազմաբեր բարի կամքերը…
Ռեկտորի պոէթիկ նկարագիրը..
Առավոտը` լույս, բայց հոգին խավար, Արեգակն արդար երկնքում կամար` հոգին անկոտրում` մտքով անկատար, զարկել է ուզում, ճնշել ամեն բան, իշխել է ուզում որպես կատարյալ Էություն զորեղ` հպարտ ու անկախ: Ոնց արեգակը վառվել է ուզում` այրելու համար գործեր կենսունակ, իր նենգ չարությամբ ստվեր գցելով բազմաբեր, անբիծ էության վրա…, որ երբեք, երբեք հեռու չգնա, կամարի վրա ինքը երևա` անկախ ու հպարտ, որպես անպարսավ, ճնշող էություն կամ թե տիրակալ… Հեռացիր` դու չար Արա Ավետիսյան, բարի կամքի մարդկանց աչքերից անհետ…