Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր են դնելու պատգամավորական մանդատները։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիրն այսօրի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, եւ այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող նստաշրջանի նախաշեմին։
Իսկ “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ պատգամավորության հաջորդ թեկնածուն՝ ըստ իրենց համամասնական ցուցակի, “Ազատ Դեմոկրատներ” կուսակցության անդամ Մասիս Այվազյանն է, հաջորդը՝ Ստյոպա Սաֆարյանը։ Սակայն այստեղ էլ հարցը դեռ չեն քննարկել՝ հետաձգելով այն մինչեւ հերթական նստաշրջան։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում