Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտել է քննիչի ու դատավորի ունեցած կապը. «Փաստինֆո»

Հունվար 08,2014 12:39

«Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ քննիչի և դատավորի որոշումները նույնությամբ համընկնում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բղդասարյանը:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պատճառաբանական մասում դատավորը նույնությամբ արտացոլել է «քննիչի բերած անհիմն պատճառաբանությունը, որ եթե մարդը մեղադրվում է միջին ծանրության վնաս պատճառելու համար, ուրեմն կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, իրեն պետք է կալանավորել, նույն պատճառաբանությունը copy-paste է արել իր պատճառաբանական մասում»,- ասաց Ն.Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ քննիչն ու դատավորն իրենց ներկայացրած փաստաթղթերում գրել են նույն տեքստը, նույն տեղում թույլ տալով նույն տեխնիկական, կետադրական և նույնիսկ ուղղագրական սխալները:

«Դա նշանակում է, որ դատավորը մինչև դատն սկսելն անձամբ կամ միջնորդավորված հանդիպել է քննիչի հետ և նրանից էլեկտրոնային տարբերակով ստացել միջնորդությունը, այնուհետև դա արտատպել է իր որոշման նկարագրական մասում և պատճառաբանական մասում»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ եզրակացնելով. «Այսինքն գործի ելքը լուծվել էր դեռ մինչև դատն սկսելը»: «Ինչպես եք պատկերացնում, դատավորը մի կողմի հետ հանդիպի մինչև դատն սկսելը, ինչի համար է հանդիպում»,- այսօրինակ հռետորական հարց հնչեցրեց փաստաբանը, հավելելով, որ նման նախադեպերից ՀՀ ոչ մի քաղաքացի պաշտպանված չէ: Եթե Վարդան Պետրոսյանի նկատմամբ է նման գործելաոճ թույլ տրվել, յուրաքանչյուրի հետ էլ կարող է պատահել: «Այս դատավորին պետք է անմիջապես ազատեն աշխատանքից»,- ասաց փաստաբանը, նշելով, որ դատավարական կողմերից որևէ մեկին հանդիպելն արգելված է դատավորների վարքագծի կանոններով:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031