Ռուսաստանի մայրաքաղաքում շաբաթասկզբին երկու սպանություն է տեղի ունեցել այլատյացության հողի վրա:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, երկուշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի արևելյան մասում գտնվող ծաղկի փոքրիկ կրպակում 20-ամյա ղրղըզստանցի արտագնա աշխաատող է սպանվել։ Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանը հայտնել է, որ երիտասարդը Մոսկվա էր ժամանել ընդամենը երկու շաբաթ առաջ։
Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է մեկ այլ այլազգի արտագնա աշխատողի դի. ազգությամբ ուզբեկ աշխատանքային միգրանտը նույնպես սպանվել է իր աշխատավայրում։
Նանե Սահակյան
Կարդացեք նաև