Հունվարի 7-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում, Մարալիկ քաղաքի գլխավոր մուտքի մոտ ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Ըստ shamshyan.com– ի, պարզվել է, որ Opel մակնիշի 34 VL 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Շիրակի մարզի բնակիչ Ռուդիկ Նազարեթյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարին: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 45-ամյա Տիգրան Հովհաննեսյանը, 41-ամյա Բուրաստան Հովհաննեսյանը և 34-ամյա Լուիզա Նազարեթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Լ. Նազարեթյանը մահացել է:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում