Հունվարի 8-ին, ժամը 03.39-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում՝ երկաթգծի մոտ, «Լադա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ջրափոսում. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի ջրանցքում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լադա 012» մակնիշի 31CC066 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ռուշանյան):
ԱԻՆ
Լուսանկարը`reavto.livejournal.com-ից
Կարդացեք նաև