Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն օրերին կապանցիները ստիպված են լինում երթեւեկել լեփ-լեցուն տրանսպորտային միջոցներով

Հունվար 08,2014 10:05

Կապանցիները տոն օրերին բարեկամներին հյուր գնալու եւ Նոր տարին շնորհավորելու համար ստիպված են լինում օգտվել լեփ-լեցուն տրանսպորտային միջոցներից: Այս օրերին Մ. Ստեփանյան փողոցից Բաղաբերդի ծայրամասային թաղամաս հասնելու համար բնակիչները պետք է սառած փողոցներով իջնեն քաղաքի կենտրոն՝ 6 համարի ավտոբուսով տվյալ թաղամաս գնալու համար, քանի որ Մ.Ստեփանյանից դեպի քաղաքի մյուս ծայրամասը սպասարկող 15 համարի երթուղային տաքսին այս օրերին չի գործում: Սակայն, հարցը միայն քաղաքի կենտրոնում գտնվող կանգառ հասնելը չէ:

Բնակիչների հիմնական դժվարությունը ավտոբուս  «խցկվելն է», իհարկե ոչ բոլորին է հաջողվում այդ «բախտին» արժանանալ: Մարդիկ իրար հրմշտելով, հազիվ կանգնելու տեղ գտնելու ակնկալիքով են ավտոբուս նստում: Նման պատկերի երեկ ականատես եղանք Բաղաբերդի թաղամաս գնացող ավտոբուսից օգտվելիս: Ասեղ գցելու տեղ 6 համարի ավտոբուսում, բառից բուն իմաստով, չկար, ինչը հարուցել էր բնակիչների դժգոհությունը: «Կարո՞ւմ չըն մի հատ ավտոբուս ավել քցին, սա հինչի՞ նման ա…կարումալ չըս շնչիս էնենց նեղվածքա, ավելի լավ լա ոտքավմ լա քինելու…պա սա մարդկությո՞ւն ա»,- դժգոհում էին լեփ-լեցուն ավտոբուսում գտնվող ուղեւորները, ովքեր ամեն անգամ ստիպված իջնում էին ավտոբուսից՝ կանգառում իջնող ուղեւորներին տեղ տալու համար:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը`donbass.ua-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031