ԱՄՆ-ի Կենտրոնական Արևմուտքից երկրի արևելյան և հարավային շրջաններ տեղափոխված ուժեղ ցրտերը երեքշաբթի օրը դարձել են հազարավոր դպրոցների և գրասենյակների փակման պատճառը:
Միացյալ Նահանգների բազմաթիվ նահանգների իշխանությունները որոշում են կայացրել փակել դպրոցներն ու գրասենյակները՝ չափազանց ցածր ջերմաստիճանի ազդեցությունից մարդկանց պահպանելու համար: Օդի չափազանց ցածր ջերմաստիճանի և քամու ազդեցության հետևանքով չպաշտպանված մաշկը կարող է ցրտահարվել ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:
Օդերևութաբանների համաձայն, ցրտաշունչ եղանակի ազդեցությունն իրենց վրա կզգան նույնիսկ ԱՄՆ-ի հեռավոր հարավի՝, ներառյալ` ձմեռային ամիսների ընթացքում տաք եղանակով հայտնի Ֆլորիդա և Տեխաս նահանգների բնակիչները:
Կյանքի համար վտանգ ներկայացնող սառնամանիքի պատճառով ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում նախօրեին դադարեցվել էին հազարավոր թռիչքներ, խաթարվել է երկաթուղու աշխատանքը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում