Երկրի վրա սկսվում է նոր սառցե դարաշրջան: Այս մասին, ըստ Петербургский дневник կայքի, հայտնել են ճապոնացի գիտնականները:
Ցուրտը նույնիսկ տարածվել է մերձարեւադարձային վայրերի վրա:
Գիտնականների տվյալներով՝ Երկրի վրա եղել է 15 սառցե դարաշրջան: Դրանցից յուրաքանչյուրը տեւել է 10 հազար տարի: Ահա այժմ եկել է սառցե դարաշրջանի միջեւ առկա հերթական ժամանակահատվածի ավարտը:
Ռուս գիտնական Խաբաբուլլո Աբդուսամատովը, որը հետեւում է արեւին Պուլկովյան աստղադիտարանում, նույնպես հայտնում է գլոբալ սառեցման մասին:
Նրա խոսքերով՝ պարզ է, որ վերջին տարիներին քչանում է արեւի ակտիվությունը: Դա սպառնում է համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի անկմամբ եւ երկրագնդի վրա գլոբալ սառեցմամբ: