Ռուսական НТД ալիքի ներկայացմամբ՝ Ուկրաինայի ընդդիմությունը բոլոր ցանկացողներին հրավիրել է մասնակցելու «Եվրամայդանում» Սուրբ Ծննդի տոնակատարությանը: Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը այնտեղ մարդկանց հյուրասիրում էին ավանդական ուտեստներով եւ անցկացնում ծիսակատարություն:
Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում դեռեւս չի դադարում եվրաինտեգրման կողմնակիցների անժամկետ ցույցը: Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը:
Ուղղափառ Սուրբ Ծննդին հազարավոր մարդիկ եկել էին նշելու տոնը վրանային քաղաքում, որը տեղադրված է Մայդանի Անկախության հրապարակում: Ի դեպ, այդ օրը ընդդիմությունը ոչ թե հրավիրում էր մարդկանց հերթական ցույցի, այլ՝ տոնակատարությանը: