Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները ստեղծել են առաջին ատամի խոզանակը, որը միանում է համացանցին

Հունվար 07,2014 19:15

 Ֆրանսիացիների ներկայացրած ատամի խոզանակը պետք է մաքրի բերանի խոռոչն ամբողջությամբ: Գրում է rosbalt.ru-ն:

«Արդյունաբերության այս ճյուղը երկար ժամանակ է չի աճում: Գաղափարն այն է, որ պետք է  մաքրել ոչ թե արագ, այլ խելացի եղանակով»,- ասել է խոզանակի հեղինակ Լոիկ Ցեսոտը:

Kolibree անունով ատամի խոզանակը ունի սենսոր, որը ցույց է տալիս քանի ատամի քար է պոկվում ատամից այն մաքրելիս: Ամեն անգամ մաքրելուց հետո տվյալները պահվում են, այդպես խոզանակից օգտվողները կարող են հետեւողականորեն մաքրել բերանի խոռոչը: Սարքը տեղեկատվությունը փոխանցում է անլար սմարտֆոնային ալիքի միջոցով՝ հնարավորություն տալով հատկապես ծնողներին հետեւել իրենց երեխաների ատամների մաքրությանը:

Խոզանակը համաշխարհային շուկա դուրս կգա ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում` 99-200 դոլար արժողությամբ՝ կախված մոդելից, հետը լինելու է նաեւ անվճար բջջային հավելված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031