Միխայել Շումախերի առողջական վիճակը շարունակում է մտահոգել բժիշկներին:
«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի հետ տեղի ունեցած միջադեպով սկսել են զբաղվել ամենափորձառու իրավաբանները, մասնավորապես, Ֆրանսիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի իրավաբան Մորիս Բոդեշեն: Նրանց հետաքրքրում է, թե այն հատվածը, որտեղ ընկել է Շումախերը, արդյո՞ք, ճիշտ էր նշագծված եւ տեսանելի՞ էր, արդյոք, պաշտոնական դահուկուղու սահմանագիծը:
Գերմանական «Bild» հանդեսի փոխանցմամբ, իրավաբանները կարող են բազմամիլիոնանոց հայցի հիմքեր գտնել հանգստավայրի տիրոջ դեմ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ smh.com.au-ի