Հավակնորդների մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի հունվարի 11-26-ը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվելիք «Tata Steel 2014» շախմատի ավանդական գերմրցաշարի ուժեղագույնների պայքարին:
Արոնյանի մրցակիցները լինելու են Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Բորիս Գելֆանդը, Սերգեյ Կարյակինը, Լենիեր Դոմինգեսը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Արկադի Նայդիչը, Պենտալա Հարիկրիշնան, Ռիչարդ Ռապորտը, Լյուկ վան Վելին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ