Լրահոս
Օրվա լրահոսը

Հեշտ վիզայի և դժվար արտագաղթի միջև. 1in.am

Հունվար 07,2014 17:41

1in.am. Նոր տարին Հայաստանի և հայաստանցիների համար 2014 թվականին նոր է բառի ամենաուղիղ իմաստով, այսինքն՝ այն իսկապես շոշափելի նորություն է պարունակում: Բայց այդ նորությունն անարդարացիորեն աննկատ է մնացել հայաստանցիների մեծ մասի համար, և այդ մասին եղան միայն հազվադեպ տեղեկատվական հրապարակումներ: Բանն այն է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման մասին համաձայնագիրը, որով Հայաստանի քաղաքացիների համար շոշափելիորեն դյուրանում է շենգենյան համաձայնագրի երկրներ, այսինքն՝ Եվրամիության երկրներ մուտք գործելու վիզայի տրամադրումը, շատերի համար այն դառնում է անվճար, իսկ մի մասի համար էլ կիսով չափ նվազում է վիզայի համար վճարը՝ 60-ից հասնելով 35 եվրոյի:

Այս համաձայնագիրը իրականում չափազանց կարևոր քայլ է Հայաստանի համար: Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանում քաղաքացիական բարեփոխումների տեսանկյունից, մարդկանց աշխարհընկալումների փոփոխության, խորհրդային դեռևս պահպանվող շատ ստերեոտիպերի չեզոքացման տեսանկյունից: Բանն այն է, որ համաձայնագիրը Հայաստանը մեկ քայլ ավելի է մոտեցնում Եվրոպային, այսինքն՝ զարգացած աշխարհին:

Իհարկե, Մաքսային միությանն անդամակցելու մասին խայտառակ որոշման ֆոնին այս քայլը էապես խամրում է, սակայն մյուս կողմից, այդ որոշման պարագայում այս քայլի առկայությունը գոնե հույս է ներշնչում, որ ավելի մոտ լինելով, այսինքն՝ ավելի մատչելի լինելով Հայաստանի քաղաքացիների համար, Եվրոպան Հայաստանի ժողովրդավարացման համար նրանց պայքարում կկարողանա ավելի արդյունավետ գործընկերոջ դեր կատարել: Ի վերջո, հայաստանցիների համար Եվրոպան ճանաչելը կարևոր, անհրաժեշտ իրողություն է, եվրոպական զարգացման բանաձևը և դրա հաջողության մի քանի տարրերը հասկանալու հնարավորության սահմանում տեղայնացնելու համար, Եվրոպայի մասին իմացությունը սովետա-ռուսական քարոզչության պարտադրած ստերեոտիպերից ձերբազատելու համար: Դժվար է ասել, թե զուտ թվաբանական առումով Հայաստանի քաղաքացիների ինչպիսի թվի է վերաբերելու վիզաների դյուրացումը գործնականում, այսինքն՝ քանի-քանի մարդ կունենա Եվրոպան մոտիկից տեսնելու հնարավորություն, սակայն ակնհայտ է, որ սա մի նոր իրողություն, նոր գործնական հնարավորություն է Հայաստանի հասարակության համար, և մենք պետք է տեր կանգնենք այդ հնարավորությանը, թույլ չտանք, որպեսզի բոլոր կամ գրեթե բոլոր՝ Հայաստան-Եվրոպա ձևաչափով պայմանավորվածությունների նման այս մեկն էլ մնա ընդամենը թղթի վրա, ունենա ընդամենը թղթային էֆեկտ:

Հովհան Մանդակունի

 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031