Իսպանիայի արքա Խուան Կարլոս 1-ինի կրտսեր աղջկան՝ Քրիստինային, ներկայացրել են մեղադրանք աղմկահարույց կոռուպցիոն գործարքում մասնակցություն ունենալու մեջ: Մեղադրական որոշումը կայացրել է Մայորկայի դատարանը: Գրում է kp.ua-ն:
Քրիստինային մեղադրում են հարկային հանցագործությունների եւ փողերի լվացման մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաեւ նրա ամուսնուն՝ Ինյակի Ուրդանգարինը:
Այդ թվում, արքայի աղջկա նկատմամբ մեղադրանք է հարուցվել այն բանից հետո, երբ Ուրդանգարինի կոլեգան ներկայացրել է միապետի փեսայի եւ աղջկա միջեւ եղած էլեկտրոնային նամակագրությունը:
Հետաքննության համաձայն՝ արքայի փեսան ապօրինի եղանակով փոխանցել է գումար «Ինստիտուտու Նոոս» կազմակերպությանը, որը ինքն էր ղեկավարում: Նա նաեւ մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, ծառայողական դիրքի չարաշահման, պետական գումարները վատնելու եւ այլ մեքենայությունների մեջ:
Կարդացեք նաև
Երբ այս սկանդալը գրավեց բոլորի ուշադրությունը, թագավորական ընտանիքը Քրիստինայից պահանջեց, որ ամուսնալուծվի եւ հրաժարվի Պալմա-դե- Մոյորսկիի դքսուհու կոչումից, որը նա ստացել էր ամուսնությունից հետո: