Իրանի առաջնորդ, այաթոլլա Ալի Համանեին արգելել է միմյանց անծանոթ տղամարդկանց եւ կանանց միջեւ նամակագրությունը: Հայտնում է Ալ Արաբիա հեռուստաընկերությունը՝ ցիտելով առաջնորդի խոսքերը: Գրում է kommersant.ru-ն:
Այս կրոնական արգելքը դրվել է մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ իշխանությունները արգելափակել են Wechat ինտերնետային ծառայությունը, որը հնարավորություն էր տալիս սմարտֆոն հեռախոսներից օգտվողներին միանալ սոցիալական ցանցերին: Միեւնույն ժամանակ Իրանի իշխանության ներկայացուցիչները, այդ թվում եւ նախագահ Հասան Ռուհանին, ունեն ակտիվ էջեր սոցիալական ցանցերից Ֆեյսբուքում եւ Թվիթերում