Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու»

Հունվար 07,2014 15:07

– Պարոն Մանուկյան, տարին բուռն էր քաղաքացիական-հասարակական ակտիվ շարժումներով, նախաձեռնություններով: Այդ տեսանկյունից ինչպե՞ս եք այն գնահատում:

– Ընդհանրապես, Հայաստանում նոր պայմաններ են ստեղծվել, և դա երկկողմանի է. եթե իշխանությունը հայտարարեր, որ «իր դեմ խաղ չկա», այդ դեպքում քաղաքացիական հասարակությունն այսքան չէր զարգանա: Այսինքն` մի կողմից իշխանությունն է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում, մյուս կողմից էլ առաջացել է մի նոր երիտասարդություն, որը բավականին ակտիվ է և կարողանում է իր հետևից տանել նաև մեծահասակներին, երբ ճիշտ հարցեր է բարձրացնում և իր առջև դնում: Բացի այդ, հասարակության տարբեր շերտերի մեջ զգացվում է գիտակցության փոփոխություն, փորձառություն և հասունացում:

– Ի՞նչ ցանկություններ և ի՞նչ մաղթանքներ ունեք՝ ուղղված հասարակությանը և իշխանություններին:

– Քաղաքացիական հասարակության զարգացումը նախորդ տարիների համեմատ ակնհայտ է, ինչը գնահատելի է, և եթե իմ ցանկությունների մասին խոսեմ, ապա կուզենամ, որ դա անշեղորեն շարունակվի: Իսկ այն երիտասարդներին, որոնք տարբեր հարցերում առաջնորդում են այդ քաղաքացիական շարժումները, մաղթում եմ, որ չունենան, ինչպես Ստալինն էր ասում, «головокружение от успехов» և հասկանան, որ իրենք միակն ու անփոխարինելին չեն, այլ մի մասնիկն են այդ քաղաքացիական հասարակության: Կցանկանայի նաև, որ իշխանության որոշումները բոլոր հարցերում լինեին ավելի թափանցիկ և ավելի վերահսկելի հասարակության կողմից, իսկ դատարանները լինեին ավելի անկախ ոչ միայն իշխանություններից, այլև փողից, ինչը շատ կարևոր է: Եթե այդ ամենը լինի, կխթանի նաև տնտեսության զարգացումը, առանց որի խոսել անվտանգության, ինքնիշխանության, զարգացման մասին ուղղակի անիմաստ է:

Իսկ մեր ժողովրդին կցանկանայի, որ ամեն մի դատարկ բանից խուճապի չմատնվի, չթողնի երկրից գնա, հավատա այս երկրի ապագային, եթե նույնիսկ այս իշխանություններին չի սիրում, որովհետև կարծում եմ` նախորդներին էլ չի սիրել և ապագա իշխանություններին էլ չի սիրելու: Իշխանությունները ոչ թե սիրելու համար են, այլ աշխատեցնելու: Այ, քաղաքացիական հասարակության շարժման նպատակը իշխանություններին աշխատեցնելն է, և այդ խնդիրը պետք է հասարակությունն իր առջև դնի: Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու, և աշխարհի ոչ մի ժողովուրդ իր ուզած իշխանությունը չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ, որոշ ժամանակ անց կրկին դժգոհություններ են առաջանում:

 

Մանրամասն կարդացեք՝ Հանրային խորհրդի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Abrahamyan says:

    Դուք սխալվում եք: Սինգապուրում ժողովուրդը երդվում է իշխանության արևով:

  2. Sayran says:

    Ձեր մտածելակերպը կոմունիստական է: Ինչ է նշանակում “իշխանությունն է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում “, շնորհակալություն, որ չեն կրակում? Իմ կածիքով Դեմոկրատական պետությունում արդար ընտրված իշխանությունը պետք է անի այն, ինչ պահանջում է ժողովուրդը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031