Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի պատրաստած հրամանագրում խոսք է գնում Վաշինգտոնում և Լոնդոնում Թուրքիայի դեսպաններին փոխելու մասին:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան է նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) գլխավոր քարտուղար Սերդար Քըլըչը, ով փոխարինել է Նամըք Թանին: Միևնույն ժամանակ Լոնդոնում Թուրքիայի դեսպան է նշանակվել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի տեղակալ Աբդուռահման Բիլգիչը, ով փոխարինել է Ահմեթ Ունալ Չևիքյոզին:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ը տարին ակտիվ է սկսել և միանգամից փոխել է 12 երկրում իր դեսպաններին:
Մանրամասները կարդացեք՝ «168 ժամ»-ի կայքում: