Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ալիև հանդիպումը չի կարող տեղի ունենալ փետրվարից շուտ․ «168.am»

Հունվար 07,2014 13:10

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են հունվարի երրորդ տասնօրյակին: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Ժնև՝ քննարկելու համար՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Աղբյուրի խոսքերով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կարող տեղի ունենալ փետրվարից շուտ, և որ ամեն ինչ կախված է լինելու բանակցությունների օրակարգի պատրաստությունից:

Նշվում է, որ Բուրկհալտերը ԵԱՀԿ գործող նախագահ դառնալուց հետո երկարաձգել է Անջեյ Կասպրշիկի մանդատը՝ որպես Ղարաբաղյան հակամարտության գծով իր անձնական ներկայացուցիչ:

 

Մանրամասները կարդացեք՝ «168 ժամ»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031