Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քահանա. «Հիսուս անունով չի կարելի անվանակոչել երեխային»

Հունվար 07,2014 12:38

Aravot.am-ը սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանից հետաքրքրվեց, ինչո՞ւ երեխաներին կարելի է անվանակոչել Մարիամի եւ սրբերի անունով, իսկ Հիսուսի անունով՝ ոչ: «Յուրաքանչյուր անուն իր բովանդակությունն ու իմաստն ունի: Մենք չենք կարող երեխային անվանակոչել Հիսուս անունով, որը կոչվում է փրկիչ, եւ հետո այդ անվան իմաստը վերագրված է միայն Աստծուն: Արեւմտյան իրականության մեջ նման փորձեր եղել են, բայց ոչ արդարացված»,-պարզաբանեց հոգեւորականը:

Հիշեցնենք , որ անցյալ տարի Ամերիկյան Թենեսի նահանգի դատարանը որոշում էր կայացրել փոխել երեխայի անունը, որին ծնողները նրան Մեսիա անունն էին տվել: «Մեսիան կոչում է, և այդ կոչումը միայն Հիսուս Քրիստոսն է վաստակել»,- ասել էր դատավորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Grigor says:

    Դե լավ էլի, :)) Հիսուս անունը շատ տարածված է քրիստոնեա ժողովրդի մոտ և հատկապես արևմուտքի, օրինակ Իսպանիայում ու շատ ու շատ իսպանախոս երկրներում Jesus, որը հենց նույն Հիսուսն է, երևի թե ամեն տասներորդն էդպես է կոչվում, մենակ թե չասեք, որ իսպանախոսերը կաթոլիկ են ու իրանք էտքան էլ քրիստոնեա չեն: :))

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031