Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Ամիրյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում բախվել են 37-ամյա Կարեն Իսրայելյանի վարած «Վազ 2107» մակնիշի 23 ԼՕ 434 համարանիշի և 26-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Վազ 2107» մակնիշի 13 NA 013 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ shamshyan.com – ի, բախվելուց հետո Ն. Հարությունյանի վարած «2107»-ը հարվածել է նշված խաչմերուկը կարգավորող լուսակրին և տապալել այն, ինչի պատճառով այդ խաչմերուկում երթևեկությունը ներկա պահին կարգավորում են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում