Հունվարի 6-ի առավոտից տոնական տրամադրությունն էր իշխում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեցին և Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը,Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Վրաստանի հաշտվողականության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի պատժա-կատարողական և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամներ Նիկոլոզ Բաչիլավան, Զաալ Սամադաշվիլին, Իսանի շրջանի գամգեբելի Թոռնիկե Խուցիշվիլին, լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, դեսպանության մյուս դիվանագետներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ, կառավարության այլ ներկայացուցիչներ:
Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը:
Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Սբ. Պատարագի վերջում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և Եկեղեցու Խաչի կնքահայր դարձավ արժանավոր հայորդի, հավատավոր քրիստոնյա Յուրի Երեմյանը:
Կարդացեք նաև
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ