Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետը «չի առարկում» դավադրությանը մասնակցելու մեջ մեղադրվողների գործերի վերաքննությունը. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 07,2014 12:10

Թուրքիայի զինված ուժերը, ըստ «Ամերիկայի Ձայն»-ի, բողոքարկել են սպաներին ներկայացված մեղադրանքները՝ շեշտելով, որ գործող և պահուստի սպաներին ներկայացված մեղադրանքները կեղծված են եղել:

«Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ կապված գործերի վերաքննության հետ այն դեպքում, եթե իրավական հիմք սահմանվի: Ինչ վերաբերվում է օրենսդրությանը, ապա մենք պատրաստ ենք անելու այն, ինչ կարող ենք», – ասել է վարչապետ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետի համաձայն, ինքը «դրական» հանդիպում է ունեցել երկրի փաստաբանների միության ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվել են դավադրության գործերը, որոնց ուսումնասիրության վրա աշխատում է երկրի արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վերաքննիչ դատարանն անցյալ տարվա հոկտեմբերին պաշտպանել է երկրի զինված ուժերում նախկինում բարձ պաշտոններ զբաղեցրած պահուստի սպաներին ներկայացված մեղադրական վճիռները, որոնք վերջիններիս ներկայացվել էին՝ մեկ տասնամյակ առաջ Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքներով:

Թուրքիայի զինված ուժերն անցյալ շաբաթ բողոքարկել էին սպաներին ներկայացված մեղադրանքները՝ շեշտելով, որ գործող և պահուստի սպաներին ներկայացված մեղադրանքները կեղծված են եղել:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031